Պապիկյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը
11:52 - 29 հոկտեմբերի, 2024

Պապիկյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցությունը

Հոկտեմբերի 29-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին։ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել