«Երկրի պարենային անվտանգության երաշխավորը Ագրարային համալսարանն է». դասախոսները Ֆրանսիայի դեսպանատան մոտ են |news.am|
14:36 - 31 հոկտեմբերի, 2024

«Երկրի պարենային անվտանգության երաշխավորը Ագրարային համալսարանն է». դասախոսները Ֆրանսիայի դեսպանատան մոտ են |news.am|

news.am: Ագրարային համալսարանի դասախոսները կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնելուց հետո քայլերթով հասան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

Նրանք պահանջում են չեղարկել Ագրարային համալսարանի տարածքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշումը։ Դասախոսների խոսքով՝ այդպիսով խաթարվելու է կրթական պրոցեսը։ Դասախոսներն իրենց ձեռքին ունեն պաստառ՝ «Երկրի պարենային անվտանգության երաշխավորը Ագրարային համալսարանն է» գրությամբ։

Նշենք, որ Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում որոշում ընդունեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել