Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան |aysor.am|
15:03 - 31 հոկտեմբերի, 2024

Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան |aysor.am|

aysor.am: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

 Նա նշեց, որ հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի ՀՀ-ի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների հետ:

«Դա վերաբերում է  թե՛ 44-օրա պատերազմի ժամանակ գերի ընկածներին, և թե՛ Արցախի հայաթափումից հետո գերեվարված  ռազմաքաղաքական ղեկավարությանը: Այնտեղ բոլոր հասցեատերերին կոչ կա: Տեսնենք, թե ՔՊ-ն իրեն ինչպես կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման մասով: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկում են ԱԺ-ին ընդունել հայտարարություն: Առնվազն զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել