news.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ COP-29-ին Հայաստանի մասնակցության նախապայման պետք է լինի հայ ռազմագերիների ազատ արձակումը:
«Շատ հստակ, Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիեւի նախաձեռնած, այսպես կոչված, միջազգային շոուին, եթե դեռ մենք Բաքվում ունենք ռազմագերիներ եւ պատանդառված անձինք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Այո, ՀՀ հիմնական եւ գլխավոր նախապայմաններից մեկը պետք է լինի դա, իսկ այդ պահանջը բավարարելուց հետո էլ, եթե մասնակցեն, շատ կարեւոր է, որ Բաքվում բարձրաձայնեն այն մնացած խնդիրները, որ կան, գոյություն ունեն՝ Ադրբեջանի ագրեսիայի, Արցախում էթնիկ զտման, ցեղասպանության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Եթե այս պահանջներից հրաժարվելով ՀՀ-ն մասնակցում է COP-29-ին, հերթական անգամ լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան, Արցախում եղած էթնիկ զտումը»,-ասաց նա:
comment.count (0)