Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 155-ի
 |shantnews.am|
20:33 - 31 հոկտեմբերի, 2024

Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 155-ի |shantnews.am|

shantnews.am: Առնվազն 155 մարդ է զոհվել Իսպանիայում փոթորկի հետևանքով, որն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և ջրհեղեղ է առաջացրել։ Այս մասին X-ում հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Նախկինում EFE գործակալությունը հայտնել էր 140 զոհի մասին։

Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացում էր տարածել երկրի տարբեր շրջաններում՝ առատ տեղումների պատճառով։ Թագավորության հարավում և արևելքում տեղումների պատճառով եղանակային վտանգի մակարդակը բարձրացվել էր առավելագույնի։

Վերջին աղետի հետևանքով դեռևս արգելափակված են տասնյակ ճանապարհներ, խաթարվել են երկաթուղային հաղորդակցությունները, վնասվել են ենթակառուցվածքները։ Շուրջ 70 հազար տնային տնտեսություն դեռ հոսանքազրկված է։ Հոկտեմբերի 31-ին երկրի որոշ շրջաններում, այդ թվում՝ Վալենսիայում, պահպանվում է եղանակային նախազգուշացումը։

Ներկայիս փոթորիկը դարձել է Իսպանիայի պատմության ամենաավերիչ բնական աղետներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել