Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի
 |1lurer.am|
16:21 - 02 նոյեմբերի, 2024

Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին. Ալի Խամենեի |1lurer.am|

1lurer.am: Թեհրանն անկասկած կոշտ պատասխան կտա ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ-ին Իրանի և դիմադրության ճակատի դեմ նրանց գործողությունների համար՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

 
«Մենք, անշուշտ, կանենք հնարավոր ամեն ինչ, կձեռնարենք ռազմական, քաղաքական միջոցներ՝ հակազդելու ամբարտավանությանը։ Իշխանություններն այժմ զբաղվում են դրանով»,- հավելել է այաթոլլան:
 
Հիշեցնենք՝ ՑԱՀԱԼ-ը հոկտեմբերի 26-ին հարվածել էր Իրանի տարածքին: Թեհրանից հայտնել են, որ երկրին հասցված վնասը չնչին է, նավթային և միջուկային օբյեկտներ չեն խոցվել, հայտնի է 4 զինվորականի և մեկ քաղաքացիական անձի մահվան մասին:
 
Իսրայելը Թեհրանին կոչ է արել չպատասխանել ՑԱՀԱԼ-ի ավիահարվածներին, այլապես այնպիսի պատասխան կստանա, որը մինչ այժմ չի ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել