«Սյունիք», «Ալաշկերտ», «Վեստ Արմենիա» և «Արարատ» ֆուտբոլային ակումբները հանդես են եկել հայտարարություններով, նշելով՝ աջակցում են ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Հայտարարություններում նշված է, որ 2023 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններում ֆուտբոլային ակումբները սատարել են ՀՖՖ գործող նախագահին՝ քվեարկելով նրա օգտին։
«Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գրանցած արդյունքներից, սակայն միևնույն ժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որոնք ՀՖՖ-ն ձեռնարկում է ենթակառուցվածքների բարելավման հարցում, մանկապատանեկան ֆուտբոլում, կանանց ֆուտբոլում, ֆուտզալում, մասսայական ֆուտբոլում և ֆուտբոլային այլ բնագավառներում։ Այսպիսով, մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը», - նշված է «Սյունիք» ՖԱ-ի հայտարարությունում։
comment.count (0)