ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթելու կապակցությամբ:
«Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի համար։ Ակնկալում ենք միասին աշխատել բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- գրված է Փաշինյանի X-ի էջում:
Հիշեցնենք, որ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացած քվեներով առաջատար է 55,04% արդյունքով։ Նրա մրցակից նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է ընտրողների 44,96%-ը:
comment.count (0)