Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հավատարմագրերը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն արել և անում է ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։

«Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան», – ասել է Պուտինը դեսպանների ընդունելության ժամանակ։ 

Վլադիմիր Պուտինը այսօր Կրեմլում ընդունել է 28 նոր դեսպանների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն