ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը
 |aysor.am|
13:46 - 06 նոյեմբերի, 2024

ԱԺ հանձնաժողովը հաստատեց 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։

2025թ. կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ:

Դրանք ավելի քան 5.4%-ով կգերազանցեն 2024թ. պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը:

2025թ. կապիտալ ծախսերի 55.8%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին:

2025թ. պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն մոտ 664.7 մլրդ դրամ: Դրանք 20.0%-ով կգերազանցեն 2024թ. պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել