Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. ԿԳՄՍՆ իրազեկումը
14:30 - 10 նոյեմբերի, 2024

Ի գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. ԿԳՄՍՆ իրազեկումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրազեկում է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին, որ ոչ աշխատանքային օրերի ընթացքում անցկացվող ատեստավորման արդյունքների բողոքարկման վերջնաժամկետ համարվում է ատեստավորմանը հաջորդող աշխատանքային օրվա ժամը 19։00-ն՝ համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի։

Նշենք, որ vexams.emis.am կայքը քննության ընթացքում հասանելի է միայն ատեստավորմանը մասնակցող ուսուցիչների համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել