ԱԺ լիագումար նիստերի դահլիճում պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով. Քոչարյան
 |1lurer.am|
12:59 - 11 նոյեմբերի, 2024

ԱԺ լիագումար նիստերի դահլիճում պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով. Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված վերջին օրերին տեսնում եմ վերլուծություններ, շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր ունի: Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է ԱԺ-ի կողմից, սահմանադրական հանձնաժողով է, և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն է: Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը: Այդ մասին ճեպազրույցի շրջանակում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ընթացակարգով մենք շարժվում ենք, դեկտեմբերին այն փորձաքննությունների փուլ կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցը, որպես այդպիսին, ավարտված է՝ իր հատորներով, իր էջերով: Շատ-շատ էջեր միայն վերծանումներ են տեսագրությունների: Դա մի հսկայածավալ աշխատանք է, որը նույնպես ավարտված է»,- ասաց նա:

Հարցին՝ կարևոր բացահայտումներ կա՞ն զեկույցում, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխանեց, ապա հավելեց. «ԱԺ լիագումար նիստերի դահլիճում զեկույցը հրապարակվելու է ամբողջ ծավալով»:

Հարցին՝ հնարավո՞ր է բացահայտումներին հաջորդեն քրեական գործեր, Անդրանիկ Քոչարյանը կրկին դրական արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել