Բորելը հայտարարել է, որ եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային 122 միլիարդ եվրո տրամադրելու անհրաժեշտությունը |armenpress.am|
17:39 - 11 նոյեմբերի, 2024

Բորելը հայտարարել է, որ եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային 122 միլիարդ եվրո տրամադրելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպացիներին պետք է բացատրել Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը, քանի որ ոչ բոլորն են հասկանում, թե ինչ նպատակով պետք է այդ երկրի համար ծախսել 122 միլիարդ եվրո: Այդ մասին «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Կիևում գտնվող ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, թե ինչու մենք պետք է ծախսենք 122 միլիարդ եվրոն Ուկրաինայի վրա: Գիտեք, 122 միլիարդ եվրոն շատ մեծ գումար է: Դա հասկանում են ոչ բոլոր եվրոպացիները, որոնք նույնպես ունեն իրենց սեփական կարիքները», - ասել է Բորելը։

Նա նշել է, որ ԵՄ-ն, գուցե, պետք է ավելին անի, որպեսզի Եվրոպայի քաղաքացիները հասկանան, թե ինչի համար է ուղղվում իրենց գումարը, այն է՝ «մեր հավաքական ազատության և մեր նպատակի աջակցության», քանի որ, ի վերջո, «այդ 122 միլիոն եվրոն դուրս է եկել այդ մարդկանց՝ հարկատուների գրպաններից»։

«Եթե մենք պարտվենք Ռուսաստանի քարոզչության դեմ պայքարում, եթե չկարողանանք համոզել նրանց, ապա անհնար կլինի շարունակել Ուկրաինային աջակցությունը», - հավելել է նա։  

Կիև կատարած այցի ընթացքում Բորելը խոստացել է շարունակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը, մինչև տարեվերջ ԵՄ-ի կողմից պատրաստված զինվորների թիվը 60 000-ից հասցնել 75 000-ի։

Բորելը պաշտոնաթող է լինում դեկտեմբերի 1-ին, որից հետո ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնում նրան կփոխարինի Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել