factor.am: Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Քիշնևում ՌԴ դեսպան Օլեգ Օզերովին՝ ընտրություններին «ապօրինի և կանխամտածված միջամտության» պատճառով։
Գերատեսչությունը նաև մեղադրել է Մոսկվային օդային տարածքը խախտելու մեջ՝ Մոլդովայի տարածքում երկու ռուսական անօդաչու թռչող սարք ընկնելու կապակցությամբ։ Միաժամանակ, Օլեգ Օզերովը հայտարարել է, որ իրեն ԱԳՆ չեն կանչել, նա եկել է «պլանավորված հանդիպման»։
«Միևնույն ժամանակ, ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Մոլդովայի Հանրապետության օդային տարածքի խախտումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ նոյեմբերի 10-ին երկու ռուսական անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մոլդովայի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ մեկը՝ Կաուզենի շրջանում և մյուսը՝ Ռիսկանիում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Մոլդովան կատարվածը համարել է «ոչ բարեկամական ժեստ»։
Կրեմլն այս մեղադրանքներն անվանել է անհիմն։
Ավելի մանարասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)