Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և նրանց է ներկայացրել ընտրական համակարգի զարգացման տեսլականը։
Դեսպան Մարագոսը պատրաստակամություն է հայտնել ԵՄ ծրագրերի շրջանակում աջակցել ընտրական համակարգի բարեփոխումներին։
comment.count (0)