azatutyun.am: Մոսկվան պնդում է՝ 2023 թվականի հունիսին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մոտ էին տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակմանը, սակայն Արևմուտքի ճնշման արդյունքում Երևանը սառեցրել է իր մասնակցությունը բոլոր եռակողմ աշխատանքային խմբերում և ձևաչափերում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որոնք փորձում էին միջնորդի դեր ստանձնել, նոր բան չառաջարկեցին, այլ ընդամենը վերարտադրեցին ռուսականը՝ միաժամանակ աղավաղելով դրանց էությունը՝ հույս ունենալով իրենց վերագրել խաղաղ գործընթացը։ Մինչդեռ իրական նպատակն ակնհայտ է՝ նրանք ցանկանում են վերահսկել տարածաշրջանը, Ռուսաստանին դուրս մղել այնտեղից, միաժամանակ նաև Իրանին դուրս մղել, Թուրքիային»,- պնդել է ռուսաստանցի պաշտոնյան՝ կարծիք հայտնելով, թե Արևմուտքը «թքած ունի» Հարավային Կովկասի ու տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրի վրա։
comment.count (0)