ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու նախագահ Ջո Բայդենի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Քաղաքական գործիչները բանակցություններ են վարում Օվալաձև աշխատասենյակում։
Բայդենը Թրամփին խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումը ԱՄՆ հաջորդ վարչակազմին։
«Դե, պարոն նորընտիր նախագահ, նախկին նախագահ Դոնալդ, շնորհավորում եմ»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Թրամփին:
Թրամփը պատասխանել է, որ քաղաքականությունը կոշտ և հաճախ ոչ այնքան հաճելի աշխարհ է, բայց այսօր այստեղ ամեն ինչ լավ է, և որ ինքը գնահատում է դա։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, մեկնաբանելով Թրամփի և Բայդենի նախօրեին կայանալիք հանդիպումը, ասել է, որ ամերիկացի առաջնորդն այն անցկացնում է, քանի որ «հավատում է նորմերին»։
«Սա կարևոր է ոչ միայն իր, այլև ամերիկյան ժողովրդի համար»,- ընդգծել է նա։
comment.count (0)