azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ նշելով, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։
Բայրամովն ընդգծել է դեմ առ դեմ շփումների կարևորությունն ու պայմանագրի շուրջ աշխատանքների շարունակականությունը։
«Դեմ առ դեմ շփումը կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի շուրջ: Այդ պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ հերթական դեմ առ դեմ հանդիպումն անցկացնել։ Դեկտեմբեր, թե հունվար, այլ հարց է, հստակ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի շուրջ աշխատանքները ևս շարունակվում են», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
comment.count (0)