news.am: Քիչ առաջ Հակառաուպցիոն դատարանի բավարարել է դատախազի միջնորդությունը եւ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 11-ին, «Զվարթնոց» օդանավակայանում, ԱՄՆ մեկնելիս։ Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել Բալասանյանի որդու նկատմամբ, սակայն դատարանը որպես խափանման միջոց էր ընտրել 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքը։
comment.count (0)