Աբխազիայի ընդդիմությունը կրկնել է պահանջը՝ նախագահի հրաժարական |tert.am|

tert.am: Ցուցարարները չեն հեռանա խորհրդարանի շենքից, քանի դեռ Բժանիան հրաժարական չի տվել. մեր պահանջներն անփոփոխ են: Այս մասին, ria.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Աբխազիայի ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան:

Հիշեցնենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում ցույցերը սկսել են նոյեմբերի 15-ից: Պատճառը Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքումն է: Սկզբում ցուցարարները բեռնատարով կոտրել են խորհրդարանի շենքի դարպասներն ու ներխուժել, ապա շրջափակել են նախագահականը և կրկին կոտրել դարպասները: Ցուցարարները պահանջել են նախագահի անհապաղ հրաժարականը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն