Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին
12:11 - 18 նոյեմբերի, 2024

Ըստ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները նշում են, որ պաշտոնանկությունները ուղիղ կերպով վերաբերում են ՀՀ վարչապետի խոսքին և դժգոհություններին

«Այն, որ դուք դրա մասին իմասցել ու գրել եք գիշերը, չի նշանակում, որ պրոցեսները տեղի են ունեցել գիշերը: Վարչապետի ելույթը տեղի է ունեցել ուրբաթ Կառավարության նիստում, և այդ ելույթն ինքնին իրենից ենթադրում էր, որ պետք է ունենա հետևանքներ»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նշեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները թե՛ վարչապետի, թե՛ իշխող ուժի կողմից, նոր չեն: 

«Մարդիկ ունեն արդարության պահանջ, և մենք չափազանց կարևորում ենք, որ այդ պահանջը էմոցիոնալից դառնա իսնտիտուցիոնալ իրողություն: Այս իմաստով կան արված գործեր, բայց կան նաև բացթողումներ և չարված գործեր: Վարչապետը շատ հստակ այդ մասին խոսեց: Սա այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է: Սրան պետք է նայել համակարգային ու կադրային տեսանկյունից, այլ ոչ ներքաղաքական ու նախընտրական: Չկա նման բան»,- հայտնեց Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը:

Վերջինս ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ պաշտոնանկությունները դիտարկում է նախընտրական տրամաբանությունների ներքո։

Նշենք, որ ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Այսօր արդեն  ազատման դիմում են ներկայացրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Հրաժարականների դիմումներին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ «Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- գրել է վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել