Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19:27 - 21 նոյեմբերի, 2024

Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Արման Ավագյանը (79 կգ) հաղթեց Իտալիայի Հանրապետության մասնակցին 7։4 հաշվով և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք՝ Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա՝ նոյեմբերի 20-ի գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել