Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը
 |hy.armradio.am|
09:51 - 22 նոյեմբերի, 2024

Բայդենը վրդովեցուցիչ է անվանել իսրայելական առաջնորդների ձերբակալության համար օրդեր տալու ՄՔԴ-ի որոշումը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության համար օրդեր տրամադրելու Միջազգային քրեական դատարանի որոշումը։

«ՄՔԴ-ի կողմից Իսրայելի ղեկավարության ձերբակալության համար օրդեր տրամադրելը վրդովեցուցիչ է: Թույլ տվեք կրկին պարզաբանել. Իսրայելն ու Համասը հավասար չեն: Մենք միշտ Իսրայելի կողքին կլինենք՝ ընդդեմ նրա անվտանգության սպառնալիքների», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը :

Հինգշաբթի ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության համար օրդեր էր տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել էր փաստարկները, որոնցով վիճարկվում էր դատարանի իրավասությունը՝ Իսրայելի քաղաքացիների դեմ օրդեր տրամադրելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել