azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ձգտում է դուրս մղել ուկրաինական զորքերը Կուրսկից մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկը։
«Նրա համար շատ կարևոր է ցույց տալ, որ վերահսկում է իրավիճակը Կուրսկում», - լրագրողներին ասել է Զելենսկին։
Օգոստոսին Ուկրաինան ներխուժեց Կուրսկի մարզ՝ գրավելով Ռուսաստանի գրեթե 1400 քառակուսի կիլոմետր տարածք: Քանի որ Թրամփը խոստացել է դադարեցնել պատերազմը պաշտոնը ստանձնելուց հետո, Մոսկվան հնարավոր է ստիպված լինի փոխանակել Կուրսկում գրավված տարածքները, եթե ժամանակին չկարողանա դուրս մղել ուկրաինական զորքերը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)