Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. Զախարովա
 |1lurer.am|
20:25 - 27 նոյեմբերի, 2024

Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ն այլընտրանք չունեցող մեխանիզմ է՝ ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հավելել՝ Հայաստանը դե յուրե դաշինքի լիիրավ անդամ է:

Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան հուսով է, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ գործընկերությունն ամբողջությամբ կվերսկսվի: «Ակնկալում ենք, որ մեր հայ գործընկերները կհաղթահարեն առկա մտահոգությունները և հետաքրքրվածություն կցուցաբերեն ընդհանուր աշխատանքների նկատմամբ»,- շեշտել է Զախարովան: Նա միևնույն ժամանակ հավելել է՝ Մոսկվան կասկածի տակ չի դնում յուրաքանչյուր երկրի իրավունքը՝ ինքնուրույն ընտրելու իր արտաքին քաղաքական կուրսը:

Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին: Հայկական կողմի գնահատմամբ՝ դաշինքը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել