«Մոտակա օրերին քննարկելու ենք այդ հարցը». Ռոբերտ Քոչարյանը` Գեղամ Նազարյանի վարքագծի մասին |news.am|

news.am: Մոտակա օրերին քննարկելու ենք Գեղամ Նազարյանի վարքագծի հարցը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց երբ ֆրակցիայից մեկը կարծիքներ է ասում, որոնք ֆրակցիայի մոտեցմանը հակառակ են, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, փոխել է կարծիքը, ապա ինքը ի վիճակի նաև լքել ֆրակցիան։ Մանդատից հրաժարումը տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցման հարցն է։ Մենք մոտակա օրերը քննարկելու ենք այդ հարցը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին՝ երկրորդ նախագահն ասաց․ «Գյումրիում հանկարծ ավագանու անդամների կեսն ինչ-որ վիրուսից հիվանդացել են, չգիտեմ՝ ինչ կարգի sms-ներ են ստացել, հանկարծ բոլորը հրաժարվեցին ու ստեղծվեց ճգնաժամ, արհեստական ճգնաժամ է։ Հիմա ասում են՝ ինչ-որ փրայմերիզ են անում՝ պաշտոնակատարի համար, դա չգիտեմ՝ ինչ է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով