Նարեկ Զեյնալյանի մանդատը ԿԸՀ-ն տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին
18:16 - 29 նոյեմբերի, 2024

Նարեկ Զեյնալյանի մանդատը ԿԸՀ-ն տրամադրել է ՔՊ ցուցակի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ն նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել