Հակակառավարական ուժերը գրավել են Հալեպի առնվազն կեսը |armenpress.am|
11:49 - 30 նոյեմբերի, 2024

Հակակառավարական ուժերը գրավել են Հալեպի առնվազն կեսը |armenpress.am|

armenpress.am: Սիրիական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» սուննի արմատական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցներն արագ հարձակման ընթացքում գրավել են Հալեպ քաղաքի տարածքի առնվազն կեսը: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը: 

Նրա ղեկավար Աբդել Ռահմանի խոսքով՝ Սիրիայի կառավարական զորքերը քաղաքը լքել են գրեթե առանց դիմադրության: 

Դրա հետ մեկտեղ AP գործակալությունը հաղորդել է, որ նախօրեին երեկոյան Հալեպի արևմտյան ծայրամասերում կատաղի մարտեր են ընթացել: 

«Անադոլու» գործակալության տվյալներով՝ ընդդիմադիր ուժերի զորքերը Հալեպի կենտրոն են մտել արևմուտքից: 10 հազար քաղաքացիներ փախել են Հալեպից հարավ գտնվող Իդլիբ նահանգ։ 

«Sky News Arabia» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ զինյալները շարունակում են հարձակումը հարավային, արևմտյան և հյուսիսային ճակատներում, նրանք մտել են Ար Ռաշիդդին շրջան, գրավել գիտահետազոտական կենտրոնը Հալեպի արևմուտքում, ինչպես նաև ներկա են քաղաքի հարավային մատույցներում:

Մի շարք տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ նոյեմբերի 29-ի երեկոյան Հալեպը գրեթե ամբողջությամբ անցել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման և նրա դաշնակիցների վերահսկողության տակ, գրոհայիններն արդեն քաղաքի կենտրոնում են, տոնում են հաղթանակը: 

Սիրիայի կառավարական աղբյուրներն իրենց հերթին հայտնում են, որ կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Հալեպի և Իդլիբ նահանգների որոշ դիրքերի նկատմամբ, որոնք ավելի վաղ գրավել էին զինյալների խմբավորումները: Պաշտոնական տվյալներով ՝ խմբավորումները կրել են ծանր կորուստներ, զոհվել են հարյուրավոր մարտիկներ, ոչնչացվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ և զրահատեխնիկա, խոցվել է 17 դրոն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել