Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդի հետ և տեղեկացել Սիրիայում զարգացումներին
14:29 - 01 դեկտեմբերի, 2024

Գարեգին Բ-ն հեռախոսազրույց է ունեցել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդի հետ և տեղեկացել Սիրիայում զարգացումներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը: Վեհափառը նոյեմբերի 30-ին հեռախոսային զրույց է ունեցել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի հետ, տեղեկացել Սիրիայում վերջին օրերի զարգացումների և իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Սիրիայում տիրող ճգնաժամի և սիրիահայության դիմագրաված մարտահրավերների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել