Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է․ Ֆինանսների նախարար |armenpress.am|
11:31 - 03 դեկտեմբերի, 2024

Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռն ավելանալու է․ Ֆինանսների նախարար |armenpress.am|

armenpress.am: Ներկայում քննարկվող հարկային փոփոխությունների նախագիծը կանդրադառնա շուրջ 13 հազար տնտեսվարողի վրա, սակայն վերջնական բանաձևը դեռևս քննարկման փուլում է։

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում քանի՞ տնտեսվարողի հարկային բեռը կկրճատվի, և քանիսի՞ դեպքում՝ կավելանա։ «Վերջին տարիներին եկամտահարկը և շահութահարկը նվազել են, ինչն ազդել է հարյուր հազարավոր մարդկանց վրա։ Ներկայում քննարկվող փոփոխությունները վերաբերելու են 13 հազար տնտեսվարողի, թեև վերջնական բանաձևը, կարծես թե, չի ընդունվել, և քննարկման փուլում է, թե ինչ բանաձևով այն առաջ կգնա»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռը կավելանա, այսինքն՝ նրանք այլևս չեն օգտվի նախկինում ունեցած արտոնություններից։

«Ներկայացված նախագծով 13 հազար սուբյեկտի հարկային բեռը ավելանալու է։ Այսինքն՝ այն արտոնությունը, որից օգտվում էին այդ սուբյեկտները, էլ չեն օգտվելու։ Մենք արդեն ներկայացրել ենք, որ այն գնահատականները, որոնք տարբեր մարդիկ հնչեցնում են հարկային բեռի բարձրացման չափի վերաբերյալ, գերագնահատված են, որովհետև ունենք ոլորտների միջինացված տվյալներ։ Այո, մեկ-երկու տնտեսվարողի համար հարկային բեռը կարող է բավականին բարձրանալ, բայց ընդհանուր առմամբ բարձրանալու է այնքան, որքան ասել ենք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել