Ղարիբաշվիլին հերքում է «Վրացական երազանքը» լքելու լուրերը
 |hetq.am|
13:17 - 04 դեկտեմբերի, 2024

Ղարիբաշվիլին հերքում է «Վրացական երազանքը» լքելու լուրերը |hetq.am|

hetq.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքել է լուրերն այն մասին, որ ինքը լքում է այդ կուսակցության շարքերը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ շարունակում եմ աշխատել «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնում, մեր թիմի անդամ եմ, իսկ մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- Ղարիբաշվիլիի խոսքերը մեջբերել է Imedi հեռուստաընկերությունը։

Վրացական ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքն ավելի վաղ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ղարիբաշվիլին լքում է կուսակցությունը։

Իրակլի Ղարիբաշվիլին 2024 թվականի հունվարի վերջին հայտարարել էր, որ լքում է Վրաստանի վարչապետի պաշտոնը, որն զբաղեցնում էր 2021 թվականի փետրվարից։ Նրանից հետո վրացական կառավարությունը գլխավորել էր Իրակլի Կոբախիձեն, իսկ Ղարիբաշվիլին դարձել էր «Վրացական երազանքի» նախագահը։ Առաջին անգամ Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել էր 2013-2015 թվականներին։ Նա նաև զբաղեցրել է Վրաստանի ներքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել