Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ Մալթա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ազատության»-ը ՀՀ ԱԳՆ-ից փոխանցել են, որ Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա։
comment.count (0)