1lurer.am: Ուզում եմ ուղիղ ասել, որ անձամբ ես աննպատակահարմար եմ համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահող երկիր է, հայկական կողմի խնդրանքով հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հետաքրքրվեց՝ դա անձամբ Նիկոլ Փաշինյանի խնդրանքո՞վ է եղել, և արդյոք որոշումը կապվա՞ծ է Հռոմի ստատուտի ընդունման հետ:
«Կարող եմ ասել նաև ինչո՞ւ, որովհետև, ցավոք, ձեզ հայտնի հանգամանքների բերումով (ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից) ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ-ի համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերացմանը և դրանից ակնկալվող գործողություններին, Փաշինյանը նշեց, որ երբ այն վավերացվել է, հայկական կողմը ՌԴ գործընկերների հետ հաղորդակցության մեջ է եղել և ներկայացրել է ԱՄՆ-ի հետ օրինակը:
«Միացյալ Նահանգների հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շջանակներում մեր ու իրենց հարաբերություններում: Մենք նույն մեխանիզմն առաջարկել ենք ՌԴ-ին, բայց ՌԴ-ն ինչ-ինչ պատճառներով համաձայնություն չի տվել դրան:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, задержка չկա, կա արագության և տեմպի մասին մեր պատկերացումը: Դուք տեսնում եք, որ մենք շատ հստակ, հետևողական գնում ենք շատ կոնկրետ ուղղությամբ,- ասաց Փաշինյանը և հավելեց՝ չի հասկանում՝ պրետենզիան ինչն է.- Ի տարբերություն ձեզ, կարծում եմ՝ մենք ամենևին էլ վատ տեղ չենք հասել, մենք բավականին լավ տեղում ենք, և կարծում եմ՝ առնվազն մեր մտքերի ընթացքը ճիշտ է, ինչքան էլ մենք անցյալում շատ ծանր հարվածներ ենք ստացել»:
comment.count (0)