civilnet.am: Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 5-ի նիստի օրակարգում։
Մեխակյանը այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Խուդաթյանին, որը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաար։
Մեխակյանը 2018-2020 թթ. եղել է պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, հետագայում նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, իսկ 2021-ից Խոյ համայնքի ղեկավարն է։
comment.count (0)