Բաքվում կրկին լրագրողներ են ձերբակալվել
 |1lurer.am|
17:33 - 07 դեկտեմբերի, 2024

Բաքվում կրկին լրագրողներ են ձերբակալվել |1lurer.am|

1lurer.am: Բաքվում ձերբակալվել է Meydan TV-ի 6 աշխատակից։ Ադրբեջանի ՆԳՆ տվյալով՝ նրանք մեղադրվում են երկիր արտարժույթի անօրինական ներմուծման համար։

Meydan TV-ի ղեկավարությունը, որը գործում է Գերմանիայում, անօրինական է որակել լրագրողների կալանավորումը, խոստացել է շարունակել հեռարձակումը՝ չնայած իշխանության ճնշումներին:

Meydan TV-ի կայքն Ադրբեջանում արգելափակված է 2017 թվականից։ Հեռուստաալիքի սոցիալական էջերը բազմիցս ենթարկվել են կիբեռհարձակումների: Վերջին տվյալով՝ ադրբեջանական բանտերում 17 լրագրող է պահվում։

Լուսանկարը՝ Meydan TV-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել