civilnet.am: Սիրիայի զինյալները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ նրանք գրավել էին Հալեպը և Հոմսը՝ Սիրիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները։ Դրանից կարճ ժամանակ անց Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության փոխանցմանը։
Reuters-ի հաղորդմամբ՝ սիրիական բանակի հրամանատարությունը սկսել է սպաներին տեղեկացնել վարչակարգի տապալման մասին։
Մինչև զինյալների՝ Դամասկոս ներխուժելու մասին լուրերը Ասադի գրասենյակը հերքում էր, որ նա լքել է մայրաքաղաքը:
Զինյալների մեջ հիմնական ուժը իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժումն է, որը ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն շատ երկրներում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարում՝ զինյալները տոնում են իրենց առաջխաղացումը Սիրիայի Համայում/Bilal Alhammoud/AFP via Getty։
comment.count (0)