tert.am: Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը, առանց դրսից միջամտության կամ պարտադրանքի, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։
«Անհրաժեշտ է ազգային երկխոսություն հաստատել սիրիական հասարակության բոլոր հատվածների մասնակցությամբ՝ ներառական կառավարություն ձևավորելու համար։
Իսլամական Հանրապետությունը շարունակում է կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի հետ ճգնաժամը կարգավորելու համար։
Իրանը հույս ունի, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդների հարաբերությունները կշարունակեն զարգանալ ընդհանուր շահերի և միջազգային իրավական պարտավորությունների կատարման հիման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)