azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը ողջ Սիրիայում:
Պետքարտուղարը պնդել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի:
2015-ին հաստատված այդ բանաձևով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատում են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը։
Դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավեցին Դամասկոսը, իսկ երկիրը 24 տարի ղեկավարած Բաշար ալ-Ասադը լքեց Սիրիան։
comment.count (0)