Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած՝ օրենսդրությամբ պահանջվող քանակի ստորագրությունների վավերականությունը։
ԿԸՀ-ից նշում են, որ օգտագործվել են տեխնիկածրագրային միջոցներ, իրականացվել է ստորագրությունների վավերականության ստուգում, այդ թվում՝ ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տիրապետման ներքո գտնվող հասանելի տեղեկությունների հետ։ Գործընթացին հետևել են նախաձեռնության ներկայացուցիչները։ Վավեր ստորագրությունները կազմել է 52351։
«Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ նվազագույնը 50 հազար վավեր ստորագրություն է պահանջվում, որպեսզի նախաձեռնող խումբը հնարավորություն ունենա օրենքի նախագիծ ներկայացնելու խորհրդարանին։
comment.count (0)