1lurer.am: Հունգարիան դեմ է, որ վրացի պաշտոնյաները ներառվեն պատժամիջոցների ցուցակում, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
«Եթե լինեն նման առաջարկներ, մենք վետո կկիրառենք, դուք կարող եք դրանում վստահ լինել»,- հայտարարել է Սիյարտոն Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու հետ համատեղ ասուլիսում։
Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Բրյուսելից առաջարկներ կան Վրաստանի ներքին գործերի նախարարի և բարձրաստիճան ոստիկանների դեմ եվրոպական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, ինչը «վրդովեցուցիչ է և անհիմն»։
Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին, որն իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Բուդապեշտում, շնորհակալություն է հայտնել Հունգարիային՝ Եվրամիությունում Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավոր առաջարկների հանդեպ վետո կիրառելու պատրաստակամության համար։
comment.count (0)