«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուս
 |1lurer.am|
21:17 - 12 դեկտեմբերի, 2024

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուս |1lurer.am|

1lurer.am: «Երևանի ավտոբուս» ընկերությունը մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 171 ավտոբուսներով՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

Նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ թվով միջին դասի 171 ավտոբուս, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 67 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը ևս 8-ով, միաժամանակ՝ ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 20.4 մլն ուղևորով:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 6․3 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 1433 աշխատատեղ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թ. նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 1878-ի՝ 407 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 945 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել