armenpress.am: Հայաստանը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իր գործընկերների հետ աշխատելու հստակ հանձնառություն ունի։
Այս մասին Երևանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ամփոփիչ ելույթի ընթացքում նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Երբ մենք խոսում ենք քաղաքական կամքի, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակի մասին, խոսքում ենք այն մասին, թե ինչպես կարող ենք ազդել քաղաքական մակարդակի և քաղաքական որոշումների վրա, ես հավատում եմ, որ չնայած առկա բոլոր խնդիրներին և մարտահրավերներին ու չնայած նրան, որ այդ հարցում չունենք մեծ հաջողություններ՝ այդուհանդերձ, մենք պետք է շարունակենք աշխատանքն այս ուղղությամբ»,- ասել է Վահան Կոստանյանը։
««Հայաստանը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ իր գործընկերների հետ աշխատելու հստակ հանձնառություն ունի։ Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում մենք ունենք մասնակիցներ, որոնք աշխատում էին ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ՝ չնայած բոլոր փորձություններին և այն ամենին, ինչին վերջին մի քանի տարիների ընթացքում առերեսվել է միջազգային հանրությունն, այդ թվում՝ Հայաստանը»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը՝ ամփոփելով և շնորհակալություն հայտնելով գլոբալ ֆորումի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին։
comment.count (0)