Սիսակ Գաբրիելյանի՝ անհուսալի վարկերի մարման մասին պնդումը առնվազն 43,600 անձի մասով ճիշտ չէ
 |fip.am|
19:49 - 14 դեկտեմբերի, 2024

Սիսակ Գաբրիելյանի՝ անհուսալի վարկերի մարման մասին պնդումը առնվազն 43,600 անձի մասով ճիշտ չէ |fip.am|

fip.am: Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց:

Աջակցության հիմնական նախապայմանն է. շահառուի վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով, կազմում են մինչև 1 մլն դրամ:

Ծրագրին մասնակցելու համար քաղաքացին պետք է լինի կամ դառնա գրանցված աշխատող:

Որպես աջակցություն՝ կառավարությունը նախատեսում է արդեն իսկ աշխատող և ծրագրին մասնակցայնություն ունենալու իրավունք ստանալու համար աշխատանքի անցած անձանց հնարավորություն տալ աշխատավարձից գոյացող ողջ եկամտահարկը մինչև 2 տարի ժամկետում ուղղել վարկի մարմանը:

Որպես հավելյալ աջակցություն՝ նախատեսված է նաև վարկառուների՝ մինչև 80 տոկոսի չափով տույժ-տուգանքների մարում՝ բանկերի կողմից, ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աշխատավարձից 20 տոկոսի գանձման սահմանաչափ:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է որոշման նախագծի (որոշումը ընդգրկված էր կառավարության նիստի օրակարգում և զեկուցվող էր, 50-րդ հարց) մանրամասները, կառավարության քննարկումներն ու պարզել՝ պատգամավորի  տեսակետներն առնվազն մասամբ ճիշտ չեն:

Եվ այսպես, կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն, ծրագրի թիրախային խումբը շուրջ 218.000 քաղաքացի է, որոնցից 43,600-ն ունի ֆորմալ զբաղվածություն:

Որոշման նախագիծը ներկայացրած ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նաև հաշվարկել է վերոնշյալ աշխատող անձանց վարկերի մարմանն  ուղղված եկամտահարկի մեկ տարվա հանրագումարը:

Ստացվում է, որ արդեն իսկ աշխատող 43,600 անձանց 15 մլրդ 173 մլն դրամ  տարեկան եկամտահարկը պետբյուջե գնալու և հանրությանը ծառայեցվելու  փոխարեն պետք է ուղղվի սեփական անհուսալի վարկի մարմանը, ինչի արդյունքում այդ չափով կրճատվելու են պետբյուջե կատարվող մուտքերը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել