shantnews.am: Թուրքիան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Սիրիայի նոր իշխանությունների միջև»,- նշել է նախարարը։
Բացի այդ, Ֆիդանը ասել է, որ Անկարան «ամենաբարձր մակարդակով համակարգում է գործողությունները Սիրիայում իրավիճակի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետ»։
Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, որից հետո կառավարական ստորաբաժանումները լքել են քաղաքը։
Բաշար ալ-Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը՝ ցուցումներ տալով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու համար։
comment.count (0)