Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել
12:06 - 18 դեկտեմբերի, 2024

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ВГТРК-ին և РИА Новости-ին ու հայտարարել, թե Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք է ստեղծվել:

«Այսպես կոչված, եվրոպացի դիտորդների անվան տակ մեզ հետ սահմանին հայկական կողմում ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- ասել է Ալիևը: 

Ալիևի խոսքով դիտորդներ տեղակայելու հարցը քննարկվել է Բաքվի հետ 2022 թվականի քառակողմ հանդիպման ընթացքում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի մասնակցությամբ:

«Այդ ժամանակ մենք դեռևս չէինք բացառել Ֆրանսիային կարգավորման գործընթացից: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու ամսվա ընթացքում Եվրամիության ներկայացուցիչների սահմանափակ թվով կոնտինգենտը կտեղակայվի: Եվ արգումենտը հետևյալն էր. «ինչու համաձայնեցնել ձեզ հետ, սա Հայաստանի տարածքում [տեղակայվելիք] առաքելություն է»: Իսկ մեր արգումենտը հետևյալն էր. «Ինչո՞ւ էիք մեզ հետ համաձայնեցնում, երբ մենք պայմանավորվում էինք: Այդպես չի կարելի»,- ընդգծել է Ալիևը:

Նա նշել է, որ հետագայում ԵՄ դիտորդների թիվը մեծացել է՝ հասնելով 200-ի. «Ավելին՝ այդ առաքելությունը սահուն կերպով վերածվել է ՆԱՏՕ-ի առաքելության՝ հաշվի առնելով, որ միացել են նաև Կանադայի ներկայացուցիչները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել