100 դրամով հնարավո՞ր է ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ. Մարության-Ավինյան բանավեճ
21:07 - 18 դեկտեմբերի, 2024

100 դրամով հնարավո՞ր է ունենալ որակյալ տրանսպորտային համակարգ. Մարության-Ավինյան բանավեճ

Factor tv-ի եթերում բանավիճում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հայկ Մարությանը շեշտեց՝ պնդում է, որ հարյուր դրամով հնարավոր է ունենալ որակյալ ավտոբուսային ու առհասարակ տրանսպորտային համակարգ:
 
«Այսօր իշխանությունները պնդում են, որ դա հնարավոր չէ անել, որովհետև իրենք ուղղակի չեն կարող ճիշտ կառավարել։ Դա ցույց տվեց վերջերս իրենց արած «կարմիր գծերի» ռեֆորմը: Իրենք թանկացրեցին «կարմիր գծերը»՝ ասելով, որ  դա կտա լավ արդյունք, այսինքն կենտրոնում մեքենաների հոսքը պետք է քչանար:
 
Մենք բազմիցս ասացինք, որ այդպես չի լինելու, այդպես չի աշխատում, մենք նաեւ հաշվարկները ցույց տվեցինք, բայց մեզ ոչ ոք չլսեց: Իրենք դա արեցին, եւ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում քաղաքում. գները  պարզապես բարձրացան: Եթե մարդիկ կայանման համար վճարում էին 100 դրամ, հիմա վճարում են 300 դրամ: Տարեկան 12 հազար դրամը դարձավ 160 հազար դրամ: Դրանից խցանումները չքչացան, խցանումները ավելացել են, մեքենաներն այսօր կանգնում են բակերում, կենտրոնի բնակիչները պարզապես ցայտնոտի մեջ են, կոլապս է բակերում, չեն կարողանում իրենց մեքենաները կանգնեցնել: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը չգիտի՝ ինչ է անում: Տակը ոչ մի հաշվարկ չա: Իրենց նպատակը բնակիչներից գումար կորզելն է»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է։ Այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է»,- ասաց Մարությանը:
 
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ մեջբերեց, որ Հայկ Մարությանը նախկինում ասել է, որ  «․․․2013 թվականից 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացրել է, բացի տրանսպորտի գնից։ Սա զարմանալի է, այն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝  մի թանկացրեք, այս անգամ, ըստ իս, որ չի թանկանում դա արդեն օբյեկտիվ չէ․․․»։
 
«Այս դեբատը հրահրելու իմ միակ նպատակն ու պատճառաբանությունը եղել է այն, որ քաղաքացիներն սկսել էին ինձ փողոցում սկսել էին մոտենալ ու հարցնել՝ ինչո՞ւ եք տրանսպորտը դարձնում 300 դրամ։ Այն, ինչ պարոն Մարությանը եւ շատ մեր ընդդիմադիր գործընկերներ ձեզ տարբեր հարթակներից հրամցրել են։ Ես ուզում եմ հստակ տեղեկացնել, որ սա սուտ է, սա մոլորեցում է եւ սա իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Ավինյանը։

Հայկ Մարությանը հակադարձեց․

«Պարոն Ավինյանը ՔՊ-ին համահունչ ստերի շարան ասեց։ Այսինքն՝ իրենք մոնտաժի արքաներն են։ Ես բերել եմ հատուկ այդ տեսանյութը, կարող եմ միացնել։ Ես ասել եմ, որ պետք է բյուջեից սուբսիդավորել տրանսպորտի սակագինը, ոչ թե թանկացնել։ Ես ասել եմ, որ ինքնարժեքը բնականաբար թանկանալու է, բայց մենք հանրաքվեի միջոցով պետք է մարդկանց հարցնենք՝ նրանք ուզում են թանկանա, թե ոչ»,- հավելեց Մարությանը։

«Պարոն Մարությանը դիմել է քաղաքական գործչի վերջին հանգրվանին՝ մարդկանց սուտ հրամցնելուն, մարդկանց հրամցնում է, որ Երեւանում հանրային տրանսպորտը դառնում է 300 դրամ։ Դուք տասնյակ հազարավոր մարդկանց փողոցում սա եք ասել»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Մենք մարդկանց ասել ենք՝ ժողովուրդ ջան, այսպես է, կամ մեկ տոմսը գնում եք 300 դրամով, կամ ամսականը 9000-ով, կամ տարեկանը 90 հազարով։ Պարոն Ավինյան, դուք թերագնահատում եք մարդկանց, մարդիկ կարդալ գիտեն։ Դուք անընդհատ սուտ եք խոսում, ձեզ հավատում են, գիտեք, թե այդպես է»,- պատասխանեց Հայկ Մարությանը։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել