2026թ-ին 20 մլրդ դրամ ավելի գույքահարկ է հավաքվելու, տրանսպորտային համակարգը կարող է առանց թանկանալու աշխատել. Հայկ Մարության
21:26 - 18 դեկտեմբերի, 2024

2026թ-ին 20 մլրդ դրամ ավելի գույքահարկ է հավաքվելու, տրանսպորտային համակարգը կարող է առանց թանկանալու աշխատել. Հայկ Մարության

Տրանսպորտի գնային համակարգի վերաբերյալ բանավեճի ընթացքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն թեզը, թե տրանսպորտի արժեքը դառնում է 300 դրամ։ Տիգրան Ավինյանը հավելեց, որ հատուկ խմբերի համար տրանսպորտի սակագնի զեղչեր են գործելու։ Թոշակառուների համար գործելու է 30 տոկոս զեղչ, նպաստառուների համար՝ 20 տոկոս, 8-18 տարեկան երեխաների համար՝ 20 տոկոս, ուսանողների համար՝ 15 տոկոս զեղչ։ Եվ կան խմբեր, որոնք առհասարակ ազատվելու են տրանսպորտի սակագին վճարելուց։

«Մենք պետք է գործենք բրիտանական WYG ընկերության՝ մեզ տված խորհդակցության հիման վրա, թե ինչպես պետք է լինի տրանսպորտը: Ի դեպ, այդ ընկերությունը խորհդատվությունը տվել է ինձնից էլ, Ավինյանից էլ առաջ, նախորդ քաղաքային իշխանությունների ժամանակ»,- ասաց նախկին քաղաքապետը:

Մարությանը նշեց, որ  ըստ այդ ուսումնասիրության, այսօրվա տրանսպորտային ցանցում 94 տոկոսն առանց տեղփոխի են տեղաշարժվում:

«Ինչը նշանակում է, որ մարդիկ օրական եթե գնում են գործի ու գալիս են, մեկ անգամ նստում են, գնում են աշխատանքի, մեկ անգամ նստում են վերադառնում են, 6 տոկոս դեպքերում՝ ոչ: 94 տոկոս դեպքերում մարդկանց համար եթե ամսականն են գնում, տոմսը դառնում է 8,800 դրամ, 2 անգամ ավելի քան հիմա է: Այդ միջինացվածը, որ պարոն Ավինյանն ասում է 144 դրամ, նման բան գոյություն չունի»,- ընդգծեց նա:

 Ավինյանի խոսքով նշված ուսումնասիրությունը արվել է 2016 թվականին և այդտեղ խոսվում է գազելների ցանցի մասին։ 

Ապա Մարությանն Ավինյանից հետաքրքրվեց, թե մոտավորապես որքան ավելի գումար է նախատեսվում հավաքել ներդրվող նոր սակագնային պլանով, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց՝ 5 մլրդ դրամ:

 Մարությանը, անդրադառնալով այն հարցին, թե որտեղից պետք է վերցնեն սուբսիդավորման գումարները, ասաց․

«2021 թվականին գույքահարկը եղել է 6 մլրդ 475 մլն դրամ, իսկ շարժական գույքը՝ 12.1 մլրդ, 2024 թվականին գույքահարկը 13 մլրդ 24 մլն դրամ է, իսկ շարժականը՝ 12.8-ի փոխարեն 13,295 մլրդ դրամ: Այսինքն, տարբերությունը 7 մլրդ դրամի է: Այսինքն 8.1 մլրդ դրամ ավելի են հավաքում, քան հավաքում էինք 2021 թվին:

Իսկ 2025 թվականին ավելի է հավաքվելու՝ 14.92 մլրդ, իսկ 2026 թվականին 20 մլրդ դրամ: Քանի՞ 5 մլրդ դրամ է  պարունակում՝ 4 հատ, այսինքն հանգիստ կարող է  տրանսպորտն աշխատել առանց թանկանալու՝ 100 դրամով»,- հայտարարեց Մարությանը:

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել