factor.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ Շարայի հետ․ հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:
Նախարարության հրապարակած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են Ֆիդանն ու ալ-Շարան՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը, որը երկու շաբաթ առաջ կազմակերպել էր Բաշար ալ-Ասադի վարչակազմի տապալման գործողությունը, գրկախառնվում և ձեռքսեղմում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտնել էր, որ Ֆիդանը կմեկնի Դամասկոս։
comment.count (0)