ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին
18:53 - 22 դեկտեմբերի, 2024

ՀՀ ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին

Դեկտեմբերի 19-22-ը Վիետնամում էր գտնվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ասատրյանի գլխավորությամբ, հայտնում է Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում Հայաստանի դեսպանությունը:

Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցել է Հանոյում այդ օրերին կազմակերպված Vietnam Defence Expo-2024 2-րդ միջազգային ցուցահանդեսին, Վիետնամի Ժողովրդական բանակի ստեղծման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև ունեցել մի շարք հանդիպումներ Վիետնամի պաշտպանության նախարարության և պաշտպանական արդյունաբերության համալիրի խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել