factor.am: ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան «X» սոցիալական ցանցում ցավակցություն է հայտնել Ղազախստանում «Azerbaijan Airlines»-ի օդանավի կործանման կապակցությամբ և կոչ արել «ամբողջական հետաքննություն» իրականացնել միջադեպի առնչությամբ։
«Մեր մտքերն ու աղոթքները «Azerbaijan Airlines»-ի J28243 չվերթի զոհերի ընտանիքների հետ են: Մենք շուտափույթ ապաքինում ենք մաղթում վթարի հետևանքով տուժածներին և կոչ ենք անում լիարժեք հետաքննություն սկսել»,- գրել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 25-ի առավոտյան Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով՝ այն բանից հետո, երբ ինքնաթիռը բախվել է թռչուններին, օդանավի հրամանատարը որոշել է շեղվել դեպի Ակտաուի այլընտրանքային օդանավակայան։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։
comment.count (0)